No comments yet

OUR OLD & NEW TRADITIONS – ՄԵՐ ՀԻՆ և ՆՈՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

YUGHAKIN – ՅՈՒՂԱԳԻՆ
It is a church tradition to make a Christmas offering for the perpetuation of religious and educational programs and charitable deeds to be offered in the name of our Savior. It is your Christmas gift, which we call Yughakin in Armenian, meaning “price of oil.” Before the modern era, oil was used to light the lanterns in our churches. In this season of giving, keep the light of Christ burning brightly and remember your Church and all the good it can do with your support.

Մեր Եկեղեցու սովորությունն է, որ տոնական այս օրերին յուրաքանչյուրն իր բաժին օգնությունն ու նվիրատվությունը բերի Եկեղեցուն: Այս շրջանում կատարվող նվիրատվությունը ավանդաբար կոչվում է յուղագին, այսինքն` Յուղի Գինը: Հին ժամանակերում, երբ դեռ էլեկտրականություն չկար, եկեղեցիները լուսավորվում էին յուղե ճրագներով և ժողովրդի նվիրատվություններն էլ ծառայում էին նաև այդ նպատակին: Այսօր էլ, թեև ճրագներով չենք լուսավորում Եկեղեցիները, սակայն Եկեղեցին բազում կարիքներ ունի և Եկեղեցու պայծառության ու շենության համար հարկավոր է յուրաքանչյուրիս օգնությունն ու նվիրատվությունը:

HOME BLESSING – ՏՆՕՐՀՆԵՔ
It is customary to invite the Lord’s blessings into our homes during the Christmas Season. Individuals who wish to have their homes blessed during Christmastide may call Der Hratch at 440-264-3541 to schedule a visit who will – with joy – respond and bring the Blessings of the New Born Christ into your home.

Ավանդություն է, որպեսզի Սբ. Ծննդյան տոնի առիթով տնօրհնեքի կամ տան օրհնության արարողություն կատարվի յուրաքանչյուրիս հարկից ներս: Տնօրհնեքի միջոցով մեր օջախներից ներս ենք ընդունում Քրիստոս Հիսուսի մեր Տիրոջ Սբ. Ծննդյան բարի Ավետիսն ու Օրհնությունները: Տնօհնեքի արարողակարգի համար պայնավորվածություն կարող եք ձեռք բերել զանագահարելով Տեր Հրաչին հետևյալ հեռախոսահամարով` 440-264-3541.

Post a comment