No comments yet

Blessing of the Pomigrantes – Նռնօրհնեք

Join us at 8:00 PM on Tuesday, December 31st, on New Year’s Eve for the Blessing of the Pomigrantes Service at St. Gregory of Narek Church.

Throughout many centuries, the pomegranate has been part of our Armenian architecture, cuisine, art, manuscripts, literature, liturgical vestments, and accessories. The pomegranate symbolically represents the Church of Christ. The seeds of pomegranate, though separated by thin membranes, are still held tightly together, in the same way the Christian Church holds all Christians around the world together in Christ’s love, though separate but not divided.

The pomegranate shows unity in diversity. As we welcome the New Year, may each of us reveal that, like the pomegranates, the sweet treasure of goodness is planted in us by our Lord.

May the New Year be fruitful and abundantly filled with God’s unconditional love. May it be a year of peace for our world, a year of healing for those who are hurting, and a time when we grow closer to one another in Christ’s love for us. Each family will receive one blessed pomegranate.

Հրավիրում ենք բոլորին երեքշաբթի, դեկտեմբեր, 31- ին, ժամը` 20:00-ին մասնակցելու Նռնօրհնեքի Արարողությանը։ Նուռը խորհրդանիշն է Քրիստոսի Եկեղեցու: Ինչպես նռան մեջ իրար ամուր գրկած, բայց նուրբ թաղանթով առանձնացված հատիկներն են ժողովված, ադնպես էլ Քրիստոսի Եկեղեցին իր մեջ բովանդակում է քրիստոնեկան սիրով իրար միացած, առանձին, բայց ո՛չ բաժանված բազմաթիվ ազգերի հավատացյալներին:

Նուռը բազմազանության մեջ միության նշանակն է: Նռան թագն էլ խորհրդանշում է Քրիստոսի Թագը աշխարհի վրա, իսկ նռան կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը, որ պարուրում է ամբողջ աշխարհը: Նռան քաղցրահամ հատիկները քրիստոսի փրկարար արյամբ գնված հավատացյալներին են ներկայացնում:

Նուռն խորհրդանշում է նոր կյանքի և նոր տարվա սկիզբը:
Յուրաքանչյուր ընտանիքի բաժին կհասնի մեկական օրհնված նուռ։

Post a comment