
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր Սուրբ Գրքի սերտողության առցանց հանդիպումներին, որի ընթացքում միասին կընթերցենք, կքննարկենք և կփորձենք ավելի խորությամբ հասկանալ Տիրոջ Խոսքը։ Այս հանդիպումները լավ առիթ են հավատքի մեջ աճելու, Սուրբ Գրքի պատգամը ավելի լավ հասկանալու և այն մեր առօրյա կյանքում կիրառելու համար։
Սերտողությունը տեղի կունենա
ամեն հինգշաբթի, սկսած` մարտի 12-ից։
ժամը՝ 11:00 – 12:00:
Zoom հարթակի միջոցով։
Մասնակցելու համար կարող եք սկանավորել թռուցիկում նշված QR կոդը կամ միանալ հետևյալ հղումով՝
https://us02web.zoom.us/j/88023352207
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալու և մասնակցելու։
