Thank You for a Wonderful Festival – Շնորհակալություն Հաջող Փառատոնի Առթիվ
Անչափ ուրախ ենք, որ ևս մեկ անգամ կարողացանք համախմբվել և տոնել Սբ. Գրիգոր Նարեկացի Եկեղեցու Ամենամյա Հայկական Փառատոնը։ Այս տարվա փառատոնը ևս մեկ անգամ դարձավ մեր համայնքի ոգու և նվիրվածության վկայությունը՝ լեցուն ուրախությամբ, ժպիտներով և հայկական սիրառատ հյուրընկալությամբ։ Մեր հյուրերը վայելեցին այդ ջերմ մթնոլորտը և սիրով պատրաստված մեր հայկական նրբաճաշակ...










